Քանի որ փաբլիք մեկնաբանություն է, հեղինակի թույլտվությամբ կիսվում եմ։


Քաղաքային նոր ավտոբուսների ներդրումը ոչ միայն  քաղաքացիների տեղաշարժի որակն է բարձրացնում, այլեւ արժանապատիվ աշխատանք է ապահովում հարյուրավոր վարորդների համար։ 
Վարորդն այլեւս կախված չէ գծատիրոջ սահմանած «պլան»-ից, հետեւաբար, ստիպված չէ արագացնել կամ դանդաղեցնել ընթացքը կամ երկար զբաղեցնել կանգառը՝ ուղեւոր հավաքելու համար։ Նա ստանում է «սպիտակ» աշխատավարձ, գումարած՝ որոշակի բոնուսներ, ստանում է համազգեստ եւ աշխատում է հերթափոխով։ 


Իհարկե, պահանջներն էլ են համապատասխանաբար խիստ։ Օրինակ, ընթացքի ժամանակ ծխելը կոշտ կարգապահական տուժի կհանգեցնի, ընդհուպ մինչեւ՝ աշխատանքից ազատման։

1210