Եվրոպայի 2020 թվականի առաջնության մամուլի ծառայությունը հրապարակել է այն գնդակի լուսանկարը, որով կանցկացվեն Եվրո-2020-ի վերջին` կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերը:

Գնդակի հիմնական գույնը արծաթագույնն է` զարդարված կարմիր, կապույտ, վարդագույն և սև նախշերով: Գնդակն արտադրվել է գերմանական Аdidas ընկերությունում:

Գնդակին տրվել է Uniforia Finale անունը, որի առաջին բառը բաղկացած unity (միություն) և euphoria (էյֆորիա) բառերից։ Իսկ երկրորդը` Finale–ն նշանակում է «եզրափակիչ»։

Գնդակի վրա պատկերված են լոնդոնյան խորհրդանիշեր, քանի որ մրցաշարի երեք վճռորոշ հանդիպումները տեղի են ունենալու հենց Լոնդոնում:

«Գնդակին լրացուցիչ մանրամասներ են ավելացվել, որպեսզի մատնանշվեն մրցաշարի վերջին երեք հանդիպումների տեղն ու նշանակությունը, միևնույն ժամանակ ապահովելով, որ գնդակը խաղադաշտում առանձնանա»,- ասվում է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրության մեջ:

Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում հուլիսի 6-ին կմրցեն Իտալիան ու Իսպանիան, հուլիսի 7-ին` Անգլիան ու Դանիան։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին:

armeniasputnik.am


 

562