Դուբայում խեղդվել է հայտնի բրիտանացի բռնցքամարտիկ Քրիս Յուբենկի որդին, որը նույնպես բռնցքամարտիկ էր, իսկ վերջերս դեբյուտն էր ունեցել ММА-ում, գրում է The Sun-ը:

Մի քանի օրից կլրանար Սեբաստյան Յուբենկի ծննդյան 30-ամյակը: Նա ուներ կին և մեկ ամսական երեխա:

Նշվում է, որ Սեբաստյանն ընտանիքի հետ բնակվում էր Դուբայում և մահացել է լողափերից մեկում:

Սեբաստյանը պրոֆեսիոնալ ռինգում երկու մարտ է անցկացրել և երկուսն էլ հաղթել է, իսկ ММА-ում հասցրել է անցկացնել միայն մեկ մարտ:

Քրիս Յուբենկը, Սեբաստյանից բացի, ունի ևս 3 երեխա:

738