Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը հայ մարզիկներից հաղթանակ են տոնել Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Գարբոյանը հաղթել է պորտուգալացի Լեոնարդո Ալմեիդային, իսկ Չալոյանը ուկրաինացի Դմիտրի Լովչևսկուն։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։

Սեպտեմբերի 21-ին ռինգ դուրս կգա 3 հայ բռնցքամարտիկ։

173