Դժբախտ դեպք Թեղուտ գյուղում. քաղաքացին կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել

Հուլիսի 10-ին, ժամը 17։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Հաղարծին» վանական համալիրի մոտակայքում քաղաքացի է ընկել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին (Ա․ Բ․, ծնված 1998 թ.) «Հաղարծին» վանական համալիրի մոտակայքի կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել։
Փրկարարները ձորակից (մոտ 50 մ) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
11 Հուլիս, 2021 16:10
838
Շրջայց Թեղուտում և Իջևանում.Ալեն Սիմոնյան․ տեսանյութ
13 Սեպտեմբեր, 2025 18:55
Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի փակ է
25 Հունիս, 2023 14:11
Հրդեհ Հաղարծին գյուղում
09 Հոկտեմբեր, 2024 14:10
Հաղարծնի գյուղապետարանի մոտ կրակոցներ են հնչել
23 Սեպտեմբեր, 2024 17:06
Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու
02 Մայիս, 2024 00:04