
Տաջիկստանն Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրադրության պատճառով օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից.
«Տաջիկստանը՝ որպես Աֆղանստանի հետ ամենաերկար սահման ունեցող երկիր, միջոցներ է ձեռնարկում իրավիճակի զսպման ու այդ երկրից բխող սպառնալիքների ու մարտահրավերների հաղթահարման համար: Բայց հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծվող իրավիճակը, ինչպես նաև այն, որ Աֆղանստանի հետ սահմանի որոշ հատվածներ բարդ լեռնային տեղանքով է անցնում, դժվար է այդ խնդիրը միայնակ լուծել», – ասել է ՀԱՊԿ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթանովը: Տաջիկական կողմը նշել է, որ իրավիճակը պահանջում է ՀԱՊԿ-ի կողմից համարժեք արձագանք: Տաջիկստանը ՀԱՊԿ-ի երկրների օգնությանն է դիմել 2013 թվականին ընդունված «Տաջիկ-աֆղանական սահմանի ամրացման հարցում Տաջիկստանի Հանրապետությանն աջակցելու մասին» ՀԱՊԿ որոշման հիման վրա: