«Ռոլս–Ռոյսն» ու խորհրդավոր գրառումը. Ռոնալդուն շարժել է բաժանորդների հետաքրքրությունը

Նոր պայմանագրի պայմանների համաձայն` Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը նվազել է` 31 մլն–ից դառնալով 20 մլն եվրո։
Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարժել է Instagram–ի իր բաժանորդների հետաքրքրությունը լուսանկար հրապարակելով, որին կից խորհրդավոր գրառում է արել։
Պորտուգալացին հրապարակել է «Ռոլս–Ռոյսի» ֆոնին իր լուսանկարը, որին կից գրել է.
«Որոշում կայացնելու օր»։
Ավելի վաղ հայտնել էին, որ «Յուվենտուսն» ուզում է Ռոնալդուի հետ նոր պայմանագիր կնքել մինչև 2023 թվականը։ Նոր պայմանագրի պայմանների համաձայն` Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը նվազել է` 31 մլն–ից դառնալով 20 մլն եվրո։
Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում Իտալիայի առաջնության նախորդ խաղաշրջանում 29 գոլ է խփել։
Աղբյուր՝ armeniasputnik.am
19 Հուլիս, 2021 16:55
567
Ռոնալդուի հերթական պատմական ռեկորդը
26 Մարտ, 2025 15:29
Ռոնալդուն դարձել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը
13 Փետրվար, 2025 13:46
«Բարսելոնա»-ն ցանկանում էր պայմանագիր կնքել ինձ հետ․ Ռոնալդու
04 Փետրվար, 2025 16:17
Ակումբային ԱԱ․ Հայտնի են փլեյ-օֆֆի 14 մասնակիցները
26 Հունիս, 2025 16:47
Ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
24 Հունիս, 2025 13:14
Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Transfermarkt-ի
23 Հունիս, 2025 10:07