Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի 12-րդ խաղային օրվա ավարտից հետո հայտնի դարձան ևս չորս թիմեր, որոնք դուրս եկան փլեյ-օֆֆ։ Այժմ արդեն հայտնի են 1/8 եզրափակչի 14 մասնակիցների անունները։

Եվրոպա (8 ակումբ)

  • Իտալիա՝ «Ինտեր», «Յուվենտուս»
  • Պորտուգալիա՝ «Բենֆիկա»
  • Անգլիա՝ «Չելսի», «Մանչեսթեր Սիթի»
  • Ֆրանսիա՝ ՊՍԺ
  • Գերմանիա՝ «Բորուսիա Դորտմունդ», «Բավարիա»

Հարավային Ամերիկա (4 ակումբ)

Բացառապես բրազիլական թիմեր՝

  • «Պալմեյրաս»
  • «Բոտաֆոգո»
  • «Ֆլումինենսե»
  • «Ֆլամենգո»

Արգենտինական ակումբները դուրս մնացին պայքարից։

ԿՈՆԿԱԿԱՖ (2 ակումբ)

  • Մեքսիկա՝ «Մոնտերեյ»
  • ԱՄՆ՝ «Ինտեր Մայամի»

Վերջին երկու ուղեգրերի համար պայքար

H խմբում պայքարում են երեք թիմեր՝

  • «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա, 4 միավոր)
  • «Զալցբուրգ» (Ավստրիա, 4 միավոր)
  • «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա, 2 միավոր)

Աղբյուրը`ArmSport.am 

220