Արսենալում կորոնավիրուսի բռնկում կա․ թիմը բաց կթողնի ԱՄՆ-ի մարզումային հավաքը
«Արսենալը» որոշել է հրաժարվել ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային մրցաշարի մասնակցությունից, քանի որ ակումբում կորոնավիրուսի բռնկում կա։
Այս շաբաթ «զինագործները» պետք է մեկնեին ԱՄՆ՝ Florida Cup-ին մասնակցելու համար։ Հուլիսի 25-ին «Արսենալը» պետք է խաղար «Ինտերի» հետ, իսկ հուլիսի 28-ին՝ «Էվերթոնի» կամ կոլումբիական «Միլյոնարիոսի» հետ։ Սակայն թիմի մի քանի անդամի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո ակումբում որոշել են բաց թողնել ընկերական մրցաշարը։
Օգոստոսի 13-ին «Արսենալը» պետք է խաղա «Բրենտֆորդի» հետ ԱՊԼ-ի առաջին տուրի շրջանակում։
Վերջերս հաղորդվում էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՊՍԺ-ի խաղացողներից մեկի մոտ։
21 Հուլիս, 2021 16:03
1099
Սաութհեմփթոնը հաղթեց Արսենալին և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ
05 Ապրիլ, 2026 16:37
«Արսենալը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Արգենտինայի հավաքականի աստղի համար
16 Մարտ, 2026 23:43
«Արսենալը» հաղթեց «Չելսիին» և ամրապնդեց առաջին հորիզոնականը Անգլիայի Պրեմիեր լիգայում
01 Մարտ, 2026 22:54
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
21 Հունիս, 2026 22:18
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը
11 Հունիս, 2026 23:43
Մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը․ ինչով է այն տարբերվելու նախորդներից
11 Հունիս, 2026 21:07