ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԿԸՀ՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տալու մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչպես են պատգամավորները ստանալու իրենց մանդատները

«Իրավական գործընթացը մանդատների տրամադրման այն գործընթացն է, որը տեղի ունեցավ։ Մանդատները հանձնվում են արձանագրությունների կազմմամբ»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Հանձնումը, որպես գործընթաց, որեւէ պարտադիր կանոնակարգում, ձեւ, եղանակ, միջոց չունի։ Հիմա քննարկվում է, թե ինչ եղանակով կլինի փոխանցումը»,- հավելեց Մուկուչյանը։  

802