Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում բախվել են Արթիկի բնակիչ, 46-ամյա Արտակ  Ավետիսյանի վարած Opel մակնիշի և երևանի բնաիչ 30-ամյա Արմեն Աղաբեկյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-Ի տեղեկություններով, վթարի հետևանքով Ա. Աղաբեկյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 58-ամյա Ռուզաննա Պետրոսյանը, 64-ամյա Աիդա Պետրոսյանը և Ա. Ավետիսյանի ուղևորներ, Արթիկի բնակիչ, 46-ամյա Ալվարդ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանտար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել  է նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

367