
Սաուդյան Արաբիայի հյուսիսում անսովոր ցուրտ եղանակ է հաստատվել, որպիսին այստեղ չի եղել մի քանի տասնամյակ: Այդ մասին այսօր հաղորդել է սաուդյան «Ալ Վաթան» թերթը: Ըստ նրա տեղեկությունների՝ երկրի հյուսիսային շրջաններում ջերմաչափի սնդիկի սյունը 0-ից ցած է իջել մինչեւ 6 աստիճան: Էր Ռիադում օդի ջերմաստիճանը 0-ի նշագծին է: Օդերեւութաբանները նշում են, որ նման ցրտեր թագավորությունում չեն եղել մի քանի տասնամյակ, եւ օդի ջերմաստիճանի հետագա նվազում են կանխատեսում: Շատ քաղաքներում սառել են ջրատար խողովակները, խափանվել են դպրոցական պարապմունքները: Կացարանները տաքացնելու համար չի բավականացնում կերոսինը, ինչի կապակցությամբ դրա նորմավորված բաշխում է սահմանված: Աբդալա թագավորի կարգադրությամբ ցրտահար քաղաքների բնակչությանը վերմակներ ու ջեռուցիչ սարքեր են բաժանվում: Այս վայրերի համար անսովոր ցրտերից կան զոհեր: Էլ Քասիմի շրջանում ցրտահարվելուց մահացել է ասիացի 40-ամյա մի բանվոր:
Աղբյուր՝ armenpress.am