Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բաքիխանովը սպանվել է Վրաստանում։ Ինչպես հայտնել է ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, վկայակոչելով իր աղբյուրները, Բաքիխանովին հրել են Թբիլիսիում նրա վարձակալած բնակարանի պատուհանից:

Լապշինը գրում է, որ ավելի վաղ ադրբեջանցի ընդդիմադիրը հետապնդվել է Ադրբեջանում։ Նա ձերբակալվել է Բաքվում, որտեղ նրան դաժանորեն ծեծել է ոստիկանությունը՝ պահանջելով ներողություն խնդրել բռնապետ Իլհամ Ալիեւից իր հասցեին նախկինում հնչեցրած քննադատության համար։

Հետապնդումներից փրկվելով՝ Բաքիխանովը փախել է հարեւան Վրաստան, որտեղ, սակայն, նույնպես հասել է արյունալի ռեժիմի ձեռքը։  Թբիլիսիում բլոգերի վրա հարձակվել են մի քանի մարդ եւ դաժան ծեծի ենթարկել։ Ի վերջո, Ալիեւը որոշել է ընդմիշտ փակել իշխանությանը քննադատողի բերանը։ Բաքիխանովի մարմինը գտել են իր բնակարանի պատուհանների տակ։

Վրաստանի իրավապահ մարմինները ձգձգում են հետաքննությունը։ Կա ենթադրություն, որ Ադրբեջանն ազդում է հետաքննության վրա, եւ սպանությունը կարող է որակվել որպես ինքնասպանություն։

3382