Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի կանանց եռացատկում ոսկե մեդալակիր դարձավ վենեսուելացի Յուլիմար Ռոխասը: Ռոխասը 15,67 մետրով սահմանեց աշխարհի նոր ռեկորդ։ Նախորդ ռեկորդը սահմանել էր ուկրաինացի Ինեսա Կրավեցին՝ ցատկելով 15,50 մետր:

Երկրորդ տեղում հայտնվեց պորտուգալացի Պատրիսիա Մամոնան,Իսպանիայի ներկայացուցիչ Անա Պելետեյրոն էլ գրավեց երրորդ տեղը:

2861