Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թբիլիսիում մեկնարկում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կաշառակերության վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Մեղադրյալը Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է։

Նշվում է, որ Ղարիբաշվիլին անձամբ ներկա կլինի նիստին, որը կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 16:00-ին։ Սպասվում են կողմերի ներածական ելույթները։

Հիշեցնենք, որ քաղաքական գործչին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ երկրի իշխանական համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու ընթացքում։ Ղարիբաշվիլիին սպառնում է 11-15 տարվա ազատազրկում։

Ավելի վաղ նախկին վարչապետը դատապարտվել էր ապօրինի եկամուտների օրինականացման համար։ Նա ստացել էր հինգ տարվա ազատազրկում, ինչպես նաև պարտավորվել էր վճարել 1 միլիոն լարի տուգանք։

Դատավարությունը կանցկացվի փակ դռների հետևում։

89