Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող էր ընդամենը մեկ շաբաթում հաղթել Վիետնամի պատերազմում։
«Ես կարող էի հաղթել Վիետնամի պատերազմում մեկ շաբաթում»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Այովա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները տարիներ շարունակ Վիետնամի անտառների վրա ցողել են «Agent Orange» քիմիական նյութը՝ Հոշիմին և մյուս քաղաքները թիրախավորելու փոխարեն։
Վիետնամի պատերազմի ընթացքում՝ 1962-1971 թվականներին, ԱՄՆ զինված ուժերը ցողեցին «Agent Orange» կոչվող քիմիական նյութը՝ ոչնչացնելու այն անտառները, որտեղ թաքնվում էին հակառակորդի ուժերը։ Այդ նյութը պարունակում էր խիստ թունավոր դիօքսին, որի ազդեցությունը կապվում է լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի առաջացման հետ։