«Հայաստան» խմբակցության պատգամավորները կարծես մեկը մյուսի հետ մրցակցության մեջ են, թե ով ավելի հուզիչ տոնով կմեղադրի իշխանություններին ցավալի և ողբերգական պատերազմի մեջ: Հաշվի առնելով ընդդիմադիր կուսակցությունների գործելաոճը՝ զարմանալի չէ, որ այս կուսակցության անդամները ամեն առիթ օգտագործում են և կօգտագործեն շահարկելու գերիների և զոհվածների թեման՝ հասկանալով, թե ինչ խոցելի թեմա է այն։ Իմանալ հասարակության ամենազգայուն կետը ու խաղալ ժողովրդի գիտակցության հետ՝ միանշանակ, ընդդիմության սիրած գործն է։ Մնալով անդավաճան այս գործելաոճին՝ «Հայաստան» դաշինքով խորհրդարան մտած Արեգնազ Մանուկյանը այսօր ԱԺ-ում որոշեց տարբերակել նահատակներին։ Պատգամավորը, որը 2013թ․-ից եղել է «7or.am »-ի խմբագիրը, ԱԺ նիստում իր «հաշվարկներն էր ներկայացնում», թե որ խմբակցությունից քանի նահատակ ենք ունեցել։ Նա մեղադրում է ներկայիս իշխանություններին, որ իր անդամներից կամ նրա հարազատներից ոչ մի զոհ չի եղել։ Այս էժանագին քայլը հատկապես բարկացրեց ՔՊ-ից Մաթեւոս Ասատրյանին, որը լքեց դահլիճը։ Ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ Մանուկյանի ելույթի նշյալ հատվածին՝ նշելով, որ Մաթեւոս Ասատրյանի եղբորորդին զոհվել է 44-օրյա պատերազմում։ Նա նաև հիշատակեց Վաղարշակ Հակոբյանի զոհված զարմիկին։ Ինչպես նաև հիշեցրեց, որ պատգամավոր Հակոբ Ասլանյանը մասնակցել է պատերազմին եւ վիրավորվել։ Այսինքն՝ «Հայաստան» դաշինքը, դուրս գալով բոլոր հնարավոր մրցակցային դաշտերից, որոշել է նաև 44-օրյա պատերազմի նահատակների թվերով մրցակցության մեջ մտնել՝ առանց որևէ բան հաշվի առնելու։

 

13930