Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային մի շարք հարցերի։

65