Հրշեջները մեկուսացրել են Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող ռադիոկայմի մոտակայքում մոտ 3 հա խոտածածկ տարածքի հրդեհը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող ռադիոկայմի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 3 հա խոտածածկույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին։

191