Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում
Արժևորելով վերջին 30 տարվա հայ-ուրուգվայական հարաբերությունները՝ Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում: Այս մասին հայտնեց Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում:
«Անկասկած, մեր ճանապարհները դեռևս կշարունակվեն միասին՝ հույսով, որ կունենանք ընդհանուր ապագայի տեսլական»,- ասաց Ուրուգվայի ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ Ուրուգվայը կշարունակի միասին աշխատելու վստահ քայլերը:
«Դա երկու կողմի համար շահավետ կլինի և կօգնի հասնել իրենց հեռանկարներին՝ պաշտպանելով երկկողմ հետաքրքրությունները»,- նշեց Ֆրանսիսկո Բուստիժոն:
16 Օգոստոս, 2021 18:16
882
Ուրուգվայում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը
18 Փետրվար, 2026 21:59
Ուրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին
28 Հունվար, 2026 13:14
ՄԻՊ-ն ու Ուրուգվայի դեսպանը քննարկել են խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարը
26 Հունվար, 2026 14:28