Ուֆայում ընթացող առաջնության մինչեւ 125 կգ քաշային կարգի եզրափչում նա հանդիպել է իրանցի Ալի Մոհամադեբրահիմի հետ: 

 

Երեկ վստահ մեկնարկած ու 4 հաղթանակ տարած Գեւորգյանն այսօր 1-ին պարտությունն է կրել: Պայքարը շատ թեժ է ծավալվել, առաջին մրցափուլում հայ ըմբիշն առաջ է անցել 4:2 հաշվով:

 

2-րդում նա 1 միավոր է զիջել մրցակցին, ու գոտեմարտն ավելի լարված է դարձել: Մոհամադեբրահիմիին հաջողվել է եւս մեկ միավոր վաստակել ու հաղթող դառնալ:

 

Ավելի վաղ մինչեւ 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Մանվել Խնձրցյանը: Նա 3-րդ տեղի համար գոտեմարտում 6:2 հաշվով ուժեղ է եղել Աբդումալիկ Բագավուդինովից (Ղրղզստան):

1759