Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստվում : 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել են ՀՔԾ մամուլի ծառայությունից: ՀՔԾ-ից ասացին, որ նշված դեպքով դեռ քրեական գործ չի հարուցվել:

«Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակներում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու, բայց թե ովքեր են հրավիրվում` մանրամասներ չենք կարող հաղորդել»,- ասել են ՀՔԾ-ից:

634