Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրել.

«Մեր երկրի գողտրիկ անկյուններից մեկում եմ. գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին (գուցե՝ արդեն մասամբ անվերադարձ)։

Նկարներն արված են ուղիղ 5 րոպե տարբերությամբ.

Առաջին նկարում գետի ջրազրկված հունն է՝ ափին գործող ՓՀԷԿ-երից մեկի պատվարով հանդերձ, սահմանված ԷԿՈԹՈՂՔԻ ակնհայտ-առերեւույթ խախտման հետեւանքով։

Երկրորդ նկարում՝ նույն պատվարն է մեր այցելության լուրը տարածքում գործող ՓՀԷԿ-երի սեփականատերերին ու օպերատորներին հասնելուց անմիջապես հետո։

Հ.Գ. Վայրը հատուկ չեմ մատնանշում. այցին կհաջորդեն միջգերատեսչական հանձնաժողովի եւ տեսչական մարմինների կողմից օրենքով սահմանված՝ համալիր ստուգումներ եւ վարչարարություն։

Հ.Գ.Գ. Բնապահպանական օրենսդրության պահպանման, ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությամբ սահմանված պահանջների պահպանման, եւ առհասարակ, բնապահպանական շահի պաշտպանման գործում անողոք պայքար ենք ծավալում եւ չենք ընկրկելու երբեք։

Ավելի ուշ հաղորդագրություն կտարածենք»։

500