Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 14:15-ի սահմաններում, 32-ամյա Պարույր Մխիթարյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:   Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից իր համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը:   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել քարով, որն ամբողջությամբ թափվել է:   

774