
Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծումը։ Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հաղորդագրությունից:
Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը և Վահագն Ալեքսանյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և ՔՊ կուսակցականներ։
Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին տարածքային խորհրդի անդամները՝ 1. Սարգսյան Դավիթ 2. Բազինյան Արման 3․ Թամրազյան Վարդան 4. Օհանյան Լիլիթ 5. Խեչյան Արշակ։
Խորհուրդն իր կազմից ընտրեց նաև նախագահ և քարտուղար։ Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Դավիթ Սարգսյանը, քարտուղար՝ Լիլիթ Օհանյանը։ Տարածքային կառույցի խորհրդի վերահսկող ընտրվեց Վանուշ Փիլոյանը։