Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ չեն միանալու իշխանության հրաժարականի պահանջին ու դրա դեմ նախաձեռնվող գործողություններին։

Ի տարբերություն շատ ու շատ գործիչների` Գագիկ Ծառուկյանը պետության համար բարդագույն իրավիճակներում հանդես է գալիս կառուցողական և պետականամետ դիրքերից։

Ի՞նչ է նշանակում արդար ու ազատ ընտրություններից 3 ամիս անց նախաձեռնել փողոցային պայքար իշխանափոխության պահանջով` այն էլ խորհրդարանական ուժերի կողմից, որոնք ունեն իշխանության որոշումների վրա ազդելու այլ տարբեր գործիքներ։ Ի՞նչ է դա, եթե ոչ պետության հիմքերը ներսից թուլացնելու ու արտաքին մարտահրավերներին դիմակայելուց շեղելու փորձ։

Նման գործելաոճով շարունակելու և կուսակցության շարքերի մաքրման ու թարմացման դեպքում ԲՀԿ-ն հաստատապես տեղ է ունենալու հաջորդ գումարման ԱԺ-ում»:

1043