ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ երկրում կրկնակի շոկից հետո, ընթացիկ տարում, անցած տարվա համեմատ, տնտեսությունը բավական արագ վերականգնվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ Քերոբյանը շեշտեց, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ն իրական տնտեսական աճ է գրանցել։

«Այս տարի գրանցել ենք 5 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ցանկանում եմ նշել, որ շատ արագ աճում է ՀՀ տնտեսության արտահանումը։ Մենք, Կառավարության ծրագրով, նախատեսում ենք ներդրումների վրա հիմնված մոդելով առաջնորդվել։   Նախատեսում ենք խոշոր ներդրումներ կատարել տարբեր ենթակառուցվածքներում»,- նշեց Քերոբյանը։

 

107