
Երգիչ Հայկոյի նախկին կինն ու երեխայի մայրը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, գրառում է արել իր Instagram-յան էջում․
«Նամակ քեզ՝ Հայկոս․․․
Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես... ես գիտեմ, որ դու միշտ ինձ մոտ կլինես եւ կհուշես ականջիս, թե ինչպես վարվել Արմանի հետ․․. Քանի որ միայն դու էիր հասկանում նրա լեզուն... դու մինչեւ վերջ էլ հաշտեցնում էիր մեզ, ասելով, որ դու երկու երեխա ունես։ Երբ վիճում էինք նրա հետ, միայն դու էիր մեզ հաշտեցնում, զանգում էիր ինձ, ասում․ «Ան, եղիր մեղմ, գնա գրկի, համբուրի նրան», հետո դու զանգահարում էիր Արմանին եւ ասում էիր, որ մայրդ ճիշտ է՝ գնա գրկի նրան, համբուրի, դու փոքր ես, դու որպես տղամարդ պետք է առաջին քայլն անես․․․ Չնայած քեզ հետ մեր անձնական թյուրըմբռնումներին, մենք միշտ միասին ենք եղել, եւ դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգահարում ինձ, ես արթնանում էի, զանգահարում քեզ, եւ մինչեւ քո վերջին օրը մենք զգացինք, որ չկա եւ չի կարող լինել աշխարհում ինչ-որ մեկը, ով կարող է կիսել մեր ուրախությունը կամ ցավը: Եվ այսպես ոչ ոք չի կարող հասկանալ եւ զգալ այն ցավը, որ ընդմիշտ կդառնա սպի իմ սրտում․․․ Ես չեմ կարող մեր երեխային տալ այն զգացմունքները, որ դու տվել ես նրան, քանի որ ձեր կապն այլ էր․․․ դուք, ինչպես մեկ ամբողջություն, սիրում էիք միմյանց եւ կատակում էիք ինձ հետ այնպես, որ ես սկսեմ խանդել։ Կուզենայի, որ ես ողջ կյանքով ապրեի խանդով քո սիրո համար, բայց քո ներկայությամբ... Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ ... բայց ես չէի կարող... ներիր ինձ, որ ոչ մի կերպ չեմ կարող օգնել քեզ...
Ես կուզենայի ձեր սիրո հանդեպ խանդով ապրել ամբողջ կյանքում, բայց քո ներկայությամբ․․․ Եթե ես կարողանայի օգնել քեզ․․․ բայց չկարողացա․․․ ներիր ինձ, որ չկարողացա օգնել քեզ…»։
Ավելի ուշ երգչուհին նաեւ երկրորդ նամակն է գրել.
«Դու միշտ կատակել ես, որ արդեն մեծահասակ ես եւ չես հասցնի ապրել մինչեւ Արմանի հարսանիքը, ինչո՞ւ էիր այդպես կատակում ու ինչո՞ւ ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում․․․ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց պինդ ուսի, առանց իմաստի․․. Ես երբեք չեմ կարողանա լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում…Եվ ես չգիտեմ, թե ինչպես պետք է նրան ասեմ այս մասին... ես շատ եմ վախենում …Դու ասում էիր բուժքույրին, որ ես ուժեղ եմ, ես կլուծեմ ցանկացած հարց, բայց դու չես հասկացել, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Առանց քեզ ես մնացել եմ թույլ եւ անզոր, ես չեմ կարող ասել Արմանին․․. ես փակել եմ նրան տանը, որ ոչ ոք դրսում չասի նրան այդ մասին, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով եւ ոչ մի գաղափար չունի, թե ինչի մասին է ամբողջ աշխարհը սգում․.. Եվ չեմ կարող նրան այդ մասին ասել․․. պարզապես չեմ կարող... ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ։ Բոլորը հիմա ասում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող նրա համար փոխարինել քեզ... ինչո՞ւ է Աստված տանում լավագույններին․․․
Ինչու... Ես չեմ կարող գտնել այս հարցի պատասխանը եւ երբեք չեմ կարողանա…
Հանգչիր խաղաղությամբ։ Բայց խոստացիր միշտ կողքիս լինել ... դարձիր մեր պահապան հրեշտակը։ Իմ ամենահարազատ մարդ։ Ներիր ինձ…»։
Հիշեցնենք, որ Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը ամուսնացել են 2010 թվականին, իսկ ամուսնալուծվել են 2020-ին։ Նրանք ունեն մեկ որդի՝ Արմանը, որը 11 տարեկան է։