Ամերիկյան պարբերականը գրում են, որ Ջո Բայդենի վարչակազմը  ծանր իրավիճակում է հայտնվել այն պատճառով, որ Հնդկաստանի կառավարությունը՝ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ, վճռական է Ռուսաստանից զենք , այդ թվում` C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հարցում: Միլիարդ դոլարի պայմանագրերը ոչ միայն դուրս են մղվում ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունը այն ժամանակ, երբ Նյու Դելին դառնում է Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցը Չինաստանին զսպելու հարցում:

Մոդին անցյալ շաբաթ Վաշինգտոնում էր, որտեղ հանդիպել էր Բայդենի և անվտանգության քառակողմ երկխոսության մնացած առաջնորդների հետ, որին մասնակցում են Հնդկաստանը, Ավստրալիան, Ճապոնիան և ԱՄՆ-ը: Նրանք քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ, սակայն ո՛չ ամերիկյան, ո՛չ հնդկական կողմը չեն հաստատել, որ օրակարգում կա ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի հարցը։

Պարբերականը գրում է, որ  Հնդկաստանի և Ռուսաստանի միջև մոտ 5 միլիարդի հասնող ռազմական գործարքները կարող է ստիպել ԱՄՆ-ին կիրառել նոր պատժամիջոցներ, և դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Վաշինգտոնը փորձում է ավելի սերտ կապեր հաստատել Նյու Դելիի հետ։

1038