Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է հերթական նիստերը:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որի առաջին բաժնում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա 3 հարց, որը հերթական նիստերի օրակարգ ընդունվում է առանց քվեարկության: Նախագծի երկրորդ բաժնում ընդգրված 4 նախագծերի, դրանց քննարկման հաջորդականության հետ կապված առաջարկները քննարկվել եւ քվեարկությամբ հաստատվել են ԱԺ խորհրդի հոկտեմբերի 4-ի նիստում:

Գլխադասային՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպելով առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է օրակարգը:

957