ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու կից լուսանկար հրապարակել.

Հարգելի ՛ հայրենակիցներ

Երեկ Էջմիածին քաղաքում ներկա եմ գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված, «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանը արժանացած Սամվել Ղազարյանի և նրա հարազատ եղբոր՝ «Մարտական խաչ 2-րդ աստիճան»-ի ասպետ Նարեկի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացմանը:

Հազարամյակներ շարունակ մենք պայքարել ենք մեր շարունակականության, մեր հավատքի ու հայրենիքում արժանապատիվ ապրելու մեր իրավունքի համար, և այս պատերազմը դրա շարունակությունն էր:

Բազմիցս նշել եմ, որ այն մեր հերթական Ավարայրն էր. կորցրեցինք մեր մարտական հաջողությունը, պատերազմը մեզ համար ոչ ընդունելի ավարտ ունեցավ, բայց գոյատևելու, պայքարը շարունակելու, երկիր կառուցելու, քրիստոնյա հայ մնալու իրավունքն էլ ավելի ամուր բռնեցինք՝ Սամվելի, Նարեկի, մեր հազարավոր տղաների շնորհիվ:

Փա՛ռք Հերոսներին...

1416