Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանն այսօր մեկնարկել է «Հայաստան և Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը» գեոքաղաքական նստաշրջանը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին։ 

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շեշտել է, որ իր համար շատ հաճելի է ներկա գտնվել նման կարևորագույն միջոցառմանը:

«Ռուսաստանը միակ երկիրն է, որը գործնականում Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է եղել երկրի համար ծանրագույն ժամանակահատվածում ` 2020 թվականի իրադարձությունների ժամանակ։ Այսօր է, որ աշխարհի տարբեր տարածաշրջանների մեր գործընկերները փորձում ինչ-որ բան գտնել, ինչ-որ բան ստանալ նոր փոփոխվող տարածաշրջանային իրողություններում։ Այն ժամանակ բոլորը հիմնականում համեստորեն լռում էին:

Այս միջոցառման թեման, անկասկած շատ կարևոր ու արդիական է և ներկայացման կարիք ունի: Համոզված եմ, որ նման պրակտիկան կշարունակի զարգանալ»,- ասել է Կոպիրկինը ՝ ընդգծելով Հայ-Ռուսական համալսարանի արտոնյալ վերաբերմունքը հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ և խիստ կարևորելով նման միջոցառումների անցկացումը:

Միջոցառումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ։

Մանրամասները ՝ տեսանյութում։

795