Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն իրենց շփումների ընթացքում բարձրացնում են էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցը. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ «Лукойл»-ի արտասահմանյան ակտիվների վաճառքի վերաբերյալ քննարկումները, իբր, դարձել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մաս։

«Ես կոնկրետ չեմ մեկնաբանի այդ հրապարակումը։ Միայն կասեմ, որ էներգետիկ ոլորտում հնարավոր փոխգործակցության և համագործակցության թեման իսկապես բարձրացվում է ամերիկացի գործընկերների հետ զրույցներում»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է հրապարակմանը և ինչպես կարող է մեկնաբանել այն։

79