Տեղ համայնքի թիվ 34/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աննա Սարգսյանը լրագրողի հետ զրույցում նշում է, որ ըտրատեղամասում 1531 ընտրող պետք է քվեարկեն: 108 քաղաքացի արդեն իսկ հասցրել է կատարել իր ընտրությունը:

«Ամեն ինչ նորմալ է: Պահպանվում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված անվտանգության կանոնները՝ բոլորը դիմակով են: Ուղղորդումներ չկան»,-նշեց Աննա Սարգսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Հանրապետության` մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև` Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրում են ավագանու անդամների ու քաղաքապետների։


 

404