Ինչպես հայտնել ենք, գոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։

Հիշեցնենք՝ հոկտեբերի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:

Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը, և հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:

110