Հոկտեմբերի 29-ից Աճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, խցանումների առաջացումից խուսափելու նպատակով հոկտեմբերի 29-ից, ըստ կից ներկայացվող սխեմայի, երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան 1-ին փակուղում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումներ արձանագրող տեսախցիկներ:
27 Հոկտեմբեր, 2026 15:26
116