Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռազմական սպառնալիքները, քաղաքական և տնտեսական ճնշումները Արևմուտքի կողմից ստիպեցին Ռուսաստանին և Բելառուսին ձեռնարկել պատասխան քայլեր, որոնցից մեկը Միութենական պետության նոր ռազմական դոկտրինի մշակումն է: 

«Բացի ռազմական սպառնալիքներից, մենք շարունակում ենք քաղաքական և տնտեսական ճնշումների ենթարկվել  այսպես կոչված՝ կոլեկտիվ Արևմուտքի կողմից: Ներկայիս պայմաններում մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել»,- հայտարարել է ռազմական գերատեսչության ղեկավարը՝ Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարի համատեղ քննարկման ժամանակ:

Ինչպես Շոյգուն շեշտեց, նման միջոցներից է Միության պետության նոր ռազմական դոկտրինը:

«Պատրաստվել է Միութենական պետության նոր ռազմական դոկտրին, որը նախատեսվում է մոտ ապագայում հաստատել Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի հաջորդ նիստում»,- հավելել է նա:

542