Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել
Ռուսաստանում նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավիրուսի ներմուծման և տարածման մասին տեղեկացնող օպերատիվ շտաբից:
Ըստ օպերատիվ շտաբի հաղորդագրության՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է COVID-19-ի վարակման 37 հազար 678 դեպք, որոնցից 3250-ը (8,6 տոկոսը)՝ առանց կլինիկական դրսևորումների: Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1075 մարդ:
«ՌԻԱ»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակման նախկին ռեկորդը մեկ օրվա ընթացքում 37 հազար 141 դեպքն էր: Նախկինում մահվան ամենաբարձր թիվը մեկ օրվա ընթացքում եղել է 1064-ը:
23 Հոկտեմբեր, 2021 17:57
694
Ռուսաստանում աշխատանքային շաբաթը մեկ ժամով կրճատելու օրինագիծ են մշակել
09 Փետրվար, 2025 18:29
5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` Ռուսաստանում
26 Հունվար, 2025 18:49
Տեսախցիկը Ռուսաստանում ֆիքսել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին` մետրոյով երթևեկելիս. տեսանյութ
20 Նոյեմբեր, 2023 20:48
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք
13 Հոկտեմբեր, 2025 14:37
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի ենթատեսակ
12 Հոկտեմբեր, 2025 15:47
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12