Կարևոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հստակ սահմանազատման ու սահմանագծման. Անն Լույո
Ֆրանսիան կարծում է, որ կարևոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հստակ սահմանազատմանն ու սահմանագծմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն «Արմենպրեսին» տված հարցազրույցում:
«Մենք, ինչպես նաև միջազգային հանրությունը կոչ ենք անում, որ այս գործընթացները տեղի ունենան խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ խաղաղ միջավայրի հաստատումը թույլ կտա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ավելի արագ իրականացում: Եվ, բնականաբար, սա է իմ ցանկությունն այս հարցի շուրջ»,- նշել է դեսպանը:
Լույոն նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան այցելելու ծրագիր ունի, սակայն այս առայժմ այցի ժամկետները հստակ չեն:
02 Նոյեմբեր, 2021 17:33
824
Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին
15 Օգոստոս, 2026 21:10
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը
14 Օգոստոս, 2026 23:50
Մարդկային ինչ զգացողություն եք ունեցել, երբ Ձեր առաջնորդն ասում էր՝ թքած ունեմ այդ կառույցի վրա․Հովհաննիսյանը՝ Ղազինյանին
14 Օգոստոս, 2026 16:37
Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատում է ԼՂ հարցով տևական համաձայնագրի ուղղությամբ
13 Հոկտեմբեր, 2021 18:51
Անն Լույոն նշանակվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
26 Օգոստոս, 2021 17:50