Ազգությամբ հայ վարորդ Ռուբեն Մնոյանըը վերջին օրերին դարձել է ռուսական սոցցանցերի հերոսը` կապված օրերս տեղի ունեցած միջադեպի հետ։ Այն տեղի է ունեցել Վլադիվոստոկում, երբ նրա վարած ավտոբուս են բարձրացել իր իսկ նկարագրմամբ տարօրինակ հոգուկապով մի քանի տղամարդ` ականջօղով, երկար մազերով։

Ավտոբուսում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են` ինչպես է հայ վարորդը նրանց վռնդում ավտոբուսից՝ հարվածներ հասցնելով։

Ոմանք վարորդին մեղադրում են հոմոֆոբիայի մեջ՝ նշելով, որ վերջինս երիտասարդներին դուրս է շպրտել՝ անվանելով նրանց հոմոսեքսուալ, սակայն Ռուբեն Մնոյանը լրագրողի հետ զրույցում նշել է, որ երիտասարդները իրենց վատ են պահել ավտոբուսում. բարձր ծիծաղել և վախեցրել են ուղևորներին, ինչը դուր չի եկել իրեն, մոտեցել է կարգը խախտողներին և ասել, որ հանգստանան, սակայն նրանք չեն ենթարկվել, փորձել են գլխով հարվածել Մնոյանին, ինչից հետո ստացել են համարժեք պատասխանը։ 

«Նայում եմ, ուղեւորները փախչում են ավտոբուսից, մտնում եմ սրահ, մեկը պառկած է այստեղ, երկուսն այնտեղ են նստած։ Անհասկանալի ձայնով ծիծաղում են, առաջին անգամ եմ նման ձայն լսում։ Դիտողությունից հետո նրանք վեր կացան` փորձելով գլխով հարվածել ինձ, բնականաբար, ինչ էր մնում ինձ անել»,- նշել է Մնոյանը։

Այժմ ուսումնասիրվում են տեսանյութերը՝ պարզելու երիտասարդների ինքնությունը և բացահայտելու դեպքը։

Տեսանյութը սոցցանցերում մեծ տարածում է գտել, որտեղ մեկնաբանություններում հիմնականում պաշտպանում են հայ վարորդին։

1406