Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտ նռնակ է հայտնաբերվել
Նոյեմբերի 15-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ է՝ առանց պայթուցիչի։
Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։
15 Նոյեմբեր, 2021 22:00
1231
Պարզաբանում. վարորդը քաղաքացու մատի վնասվածքի մասին տեղեկացել է ավելի ուշ
08 Հոկտեմբեր, 2026 10:42
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
03 Հոկտեմբեր, 2026 10:05
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է ESCRS 2026 միջազգային կոնգրեսին
19 Սեպտեմբեր, 2026 15:33
ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
22 Սեպտեմբեր, 2026 20:29
«Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C». Լևոն Ազիզյան
18 Հուլիս, 2026 12:00
Կովկասի երկրների մեծ մասում տնտեսական աճը կգերազանցի տարածաշրջանային միջինը․ ՄԱԿ զեկույց
26 Մայիս, 2026 15:38