Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է. Ֆրենկ Փելոն
Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է։
Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փելոնը՝ հավելելով.
«Հայաստանի դեմ մահաբեր բռնությունների այս աճը կշարունակվի, եթե ԵԱՀԿ-ին կից ԱՄՆ առաքելությունը, Պետդեպարտամենտը և միջազգային հանրությունը անհապաղ և վճռական դիվանագիտական քայլեր չձեռնարկեն։
Պնդումները, թե երկու կողմերը մեղավոր են, անտեսում են փաստը, որ ադրբեջանական զորքերը հարձակվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ահաբեկում են այնտեղ անմեղ բնակիչներին։ Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որը միայն կոգևորի Ալիևին, եթե նրան չկանգնեցնեն»,- նշել է նա։
17 Նոյեմբեր, 2021 14:29
776
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
03 Հունիս, 2026 12:25
Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար
03 Ապրիլ, 2026 16:46
Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ. Արայիկ Հարությունյանը` Ֆրանկոֆոն խաղերի մասին
27 Մարտ, 2026 15:22
Պետդեպարտամենտը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը կատարի որոշումը․ Ֆրենկ Փալոնեն՝ Հաագայի դատարանի վճռի մասին
23 Փետրվար, 2023 14:41