ԱՊՀ երկրների ռազմավարական հարաբերությունները դիմակայել են համավարակի փորձությանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան նիստում։

«Մենք կարծում ենք, որ կորոնավիրուսի համավարակի դժվարին պայմաններում մեր երկրների միջև ռազմավարական հարաբերություններն անցել են ուժեղ փորձություն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դրան նպաստել են համատեղ միջոցառումներն ու սերտ փոխգործակցությունը։
Ինչպես ընդգծել է Պատրուշևը, Համագործակցության երկրները «ակտիվորեն համագործակցում էին միջազգային անվտանգության ապահովման գործում»։

Պատրուշևը նշել է նաև, որ երկրներն արդեն իրականացնում են ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլը՝ մինչև 2030 թվականը։

Փաստաթուղթը ներառում է դրույթներ, որոնք, ի թիվս այլ բաների, ուղղված են ազգային տնտեսությունների թվայնացման ապահովմանը, նորարարությունների ոլորտում համագործակցության ընդլայնմանը, տարանցիկ բեռնափոխադրումների դյուրացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ առևտրի զարգացմանը, ազգային վճարային համակարգերի գործունեության ապահովմանը։

590