ԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով սահմանային վերջին լարվածության և Սյունիքի ու Վայոց ձորի ՀՀ դիրքերի վրա Ադրբեջանի երեկվա հարձակման առթիվ պատգամավորների հարցերին։ 

Չնայած սահմանային խիստ լարված իրավիճակին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հրաժարվել են գնալ ԱԺ և հարցեր ուղղել Հայաստանի ղեկավարին։ 

Սա այն դեպքում, երբ նրանք պարբերաբար հայտարարում են, թե հարցեր ունեն անձամբ Փաշինյանին։   

Ի դեպ, ԱԺ նիստը բոյկոտած «Պատիվ ունեմ»-ը մասնակցում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։

473