Ռուսաստանն Աֆղանստանից տարհանում է 380 հոգու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների

Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի 3 ինքնաթիռներ ՌԴ նախագահի հրամանով Աֆղանստանից տարհանում են ավելի քան 380 հոգու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Տարհանվող 380 անձանց թվում են Ռուսաստանի, ինչպես նաև Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ։
18 Նոյեմբեր, 2021 16:26
397