Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ «Էրեբունի» ԲԿ է այցելել Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը:

 

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, նորագույն սարքավորումներով հագեցվածությանը, մատուցվող բուժօգնության ծավալին և նախանշված նոր ծրագրերին:

 

Նախարարներին ներկայացվել է, որ կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք և բաժին, ծննդատուն, պոլիկլինիկա, միջուկային բժշկության եվրոպական կենտրոն: Իր բոլոր հնարավորություններով «Էրեբունին» առաջատար է և մի շարք ծառայություններ միակն են տարածաշրջանում:

 

Առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում «Էրեբունի»-ում խոշորագույն ծրագրեր են իրականացվում:

 

Մասնավորապես, 2019 թվականից մեկնարկած սուր իշեմիկ ինսուլտի ծրագիրով շուրջ 1000 հիվանդ բուժօգնություն է ստացել պետական պատվերի շրջանակում՝ գրանցելով հանրապետությունում լավագույն արդյունքը:

Նույն թվականի ապրիլից մեկնարկած սանավիացիայի ծրագրով հանրապետության հեռավոր հատվածներից «էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ավելի քան 300 ծանր հիվանդ:

418