Netflix հայտնի նախագծի մասնակիցը ինքնասպան է եղել կնոջ աչքի առաջ

Հայտնի Netflix-ի «Վագրերի թագավոր» նախագծի մասնակից, սողունների վաճառական Ջեֆ Ջոնսոնը ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է TMZ-ին:   

Իրավապահների տվյալներով՝ 58-ամյա Ջոնսոնն ինքնասպան է եղել սեպտեմբերին՝ կնոջ հետ վեճի ժամանակ։ Վիճաբանության ժամանակ տղամարդը ատրճանակն ուղղել է իր գլխին եւ սեղմել ձգանը։ Ջոնսոնի կինը զանգահարել է փրկարար ծառայություն. հոսպիտալացման ժամանակ Ջոնսոնը դեռ ողջ է եղել, սակայն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Հանգուցյալի կինը պնդում է, որ Ջեֆը հոգեկան խանգարումներ չի ունեցել ։

Հիշեցնենք, որ «Վագրերի թագավոր»-ը  էկրան է բարձրացել 2020 թվականի մարտին։ Ամերիկյան վավերագրական մինի սերիալը պատմում է վայրի կենդանիների կոլեկցիոներ Ջո Էկզոտիկի կյանքի եւ կենդանիների պաշտպան Քերոլ Բասկինի հետ նրա դիմակայության մասին:

Ջոնսոնը հայտնվել է շոուի չորրորդ դրվագում, որպեսզի պատմի Բասկինի եւ Էկզոտիկի միջեւ թշնամանքի մասին:

Պատմությունը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից և դարձել Netflix-ի ամենահաջողված նախագծերից մեկը։

Լյուսիյա ՊԵՏՐՈՍՅԱՆ

1415