Թուրք հեռուստադիտողներին զայրացրել է Netflix հարթակով հեռարձակվող «Pepsi, Where’s My Jet» սերիալի առաջին դրվագը, որտեղ երկրի արևելյան շրջանները նշված են որպես Հայաստանի տարածք, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Sabah թերթին։

«Սերիալի 1-ին դրվագի տեսարանը առաջացրել է թուրք հեռուստադիտողների բուռն արձագանքը, քանի որ ներկայացված քարտեզի վրա արևելյան Թուրքիայի շրջանները նշված են որպես Հայաստանի տարածք։ Սերիալի թուրք երկրպագուները սոցցանցերում կտրուկ են արձագանքել դրան»,- գրում է թերթը։

«Netflix-ի «Լրտեսը» սերիալի չորրորդ դրվագում, որը պատմում է Մոսադի գործակալի մասին Սիրիայում, պատին փակցված է «բաժանված» Թուրքիայի քարտեզը:

Netflix-ի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» վավերագրական ֆիլմի հինգերորդ դրվագում աշխարհի քարտեզի վրա ուշագրավ մանրամասնություն է նկատվել. քարտեզի վրա Թուրքիան մասնատված է եղել, իսկ բաժանված հողերը նշված են որպես Հայաստանի տարածք»,- մանրամասնել է թերթը։

1156