Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինքի մաս կազմող Թուրքիայի ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ երկրում փողոցային ցույցերի նախաձեռնողները կպատժվեն։
«Նրանք, ովքեր կոչ են անում փողոցային բողոքի ցույցեր կազմակերպել՝ փորձելով խախտել երկրում տիրող անդորրը, կպատժվեն։ Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ հարցերը լուծվում են փողոցում։ Արտահերթ ընտրությունների ընդդիմության կոչերը նույնպես անօգուտ են։ Ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին»,- լրագրողներին ասել է Բահչելին։

Նախօրեին Ստամբուլի ոստիկանությունը ուժ է կիրառել աճող գնաճի դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ, ավելի քան 40 մարդ է բերման ենթարկվել։ Չորեքշաբթի ավելի վաղ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտարարել էր լիրայի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով սոցիալական ցանցերում փողոցային բողոքի ակցիաների կոչերի հետ կապված քրեական գործեր հարուցելու մասին։
 

861