Եվրահանձնաժողովն առաջարկում է մարտի 1-ից թույլատրել մուտքը Եվրամիություն բոլոր նրանց, ովքեր պատվաստվել են ԵՄ-ի կողմից ճանաչված COVID-19-ի դեմ պատվաստումներով։ Այս մասին հայտնել է  եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։
«Մենք այսօր Եվրահանձնաժողովում որոշեցինք, որ մարտի 1-ից կունենանք երրորդ երկրներից ԵՄ մուտք գործելու նոր կանոններ: Երրորդ երկրներից հրատապ ուղևորություններ կարող են իրականացվել: Ինչ վերաբերում է ոչ էական ուղևորություններին, ապա այսօր ունենք երկրների ցանկը, որտեղից ԵՄ երկրներին խորհուրդ է տրվում թույլատրել մուտքը ․ այստեղ կա մոտ 20 պետություն: Հիմա մենք հեռանում ենք երկրի մոտեցումից և անցնում անհատական ​​մոտեցում: Սա նշանակում է, որ բոլոր մարդիկ, ովքեր պատվաստվել են, կարող են գալ Եվրամիություն»,- նշել է նա։

231